HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնարկ, որ Հայաստանն էլ կարող է պատասխան քայլ անել

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անթույլատրելի է համարում Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու մասին հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում է 1news.az կայքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ավիացիայի պետական կոմիտեի ղեկավարը նախապես հայտարարել էր, թե իրենք կոչնչացնեն Արցախ ժամանող ցանկացած օդանավ, այդ թվում` քաղաքացիական: «Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր կողմ էլ համարում է, թե ինքն է արդարացի` ցանկացած դեպքում ինքնաթիռներ ոչնչացնելն անթույլատրելի է»,- երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Նա իր գոհունակությունն է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերանայել է իր դիրքորոշումը եւ փորձում է խնդիրը կարգավորել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով: «Մենք հանդես ենք գալիս նման խնդրահարույց հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու օգտին»,- նշել է Մեթյու Բրայզան` հիշեցնելով, որ Բաքու-Նախիջեւան չվերթն էլ իրականացվում է Հայաստանի օդային տարածքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter