HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը մրցունակությամբ զիջում է հարևաններին

report_16.09.09Արդեն երկրորդ տարին է` Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 133 երկրների մեջ անփոփոխ տեղ է զգաղեցնում է` 97-րդ հորիզոնականը` զիջելով հարևան Վրաստանին և Ադրբեջանին: Հայաստանը մրցունակ է պետական պարտքի փոքր չափով, աշխատանքի շուկայի կարգավորմամբ, գյուղատնտեսական քաղաքականությամբ, հացագործությունների և ահաբեկչության հարուցած ծախսերով: Իսկ շուկայում գերիշխող խմբերի առկայությունը և մրցակցության անկատար մակարդակը նշվում է թերությունների շարքում: Այս տվյալները տեղ են գտել 2009թ-ի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում, որն այսօր Էրեբունի Պլազայում ներկայացրեցին «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչները: Զեկույցը ողջունեցին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: «Հանրային ինստիտուտների մեջ մշտապես ցածր են գնահատվել դատական համակարգի անկախությունը և քաղաքական գործիչների բարոյական վարքագիծը»,-նշեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը: «Հայաստանը բավականին բարձր գնահատականների է արժանացել աշխատուժի շուկայի արդյունավետության, միջնակարգ դպրոցներում ընդգրկման, ազգային խնայողությունների, բիզնես հիմնելու ծացր ծախսերի և ընդհանուր պետական պարտքի ծավալի կտրվածքով»,-լավատեսորեն արձանագրում է բանախոսը: Ամփոփելով մրցունակության հիմնական ցուցանիշները` Սևակ Հովհաննիսյանը եզրակացնում է, որ ցածր մակարդակ է գրանցվել մասնավոր հատվածի կայացած ինստիտուտների բացակայությունը, փոքր բաժնեմասով սեփականատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից, անբավարար են գնահատվում ֆինանսական շուկաների զարգացվածության մակարդակը, տեխնոլոգիական պատրաստվածությունը: «Մանսնավոր և հանրային կենտրոնի առաջնորդները պետք էկենտրորանան մակրոտնտեսական գործոնների բարելավման վրա, որոնք կխթանեն երկրի մրցանակության բարելավմանը»,-եզրակացնում է նա: Ըստ ՄՀԶ-ի զեկույցի` Հայաստանը չափազանց ցածր դիրքերում է նորարարությամբ. 133 երկրների մեջ զբաղեցրել է 108-րդ տեղը` զիջելով երկու հորիզոնական նախորդ տարվա համեմատ: Իսկ նորարարական ներդրանքի  գլխավոր հիմնախանդիրներից են` գիտական անձնակազմի ծերացումը, գիտության և ճարտարագիտության ոլորտում ներգրավվածության ցածր մակարդակը, երիտասարդ տաղանդների ցածր հոսքը հետազոտությունների ոլորտ: «Մաթեմատիկային միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների  հաջող հանդես գալը խոստումնալից է` չնայած կրթության վրա կատարվող  ծախսերը  էականորեն ցածր են համեմատվող տարածաշրջանների միջից»,-արձանագրում է զեկույցը: Գործարարության կատարելագործվածության և տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշները ևս գոհացուցիչ չեն` համապատասխանաբար` 112-րդ և 105-րդ հորիզոնականները: Չնայած բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման աճ գրանցվում է, բայց ընդհանուր արտահանման մեջ այն չի գերազանցում 1 տոկոսը: Բարձր տեխնոլոգիաների ներմուծման մասնաբաժինը ևս մեծ չէ: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգյանի ներկայացմամբ` ֆինանսա-տնտեսական ճգնաժամը դանդաղեցրել է տնտեսական աճի տեմպերը, գրանցվել է անկում: Խոցելի է դարձել շինարությունն ու տրանսֆերտները:  Հայաստանում մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2009թ-ի առաջին եռամսյակում նվազել է մոտ 31 տոկոսով` 2008թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter