HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Հայաստանի հարցը չի քննարկվի ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում

04_10-Z-Postanjyan«Եվրոպայի Խորհուրդը միանշանակ ունի քաղաքական որոշում` այս պահին չանդրադառնալ որևիցե հարցի, որը վերաբերում է հայերի իրավունքներին և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը, քանի որ նախաշեմն է, որ պետք է ստորագրվի որևէ փաստաթուղթ»,-կարծում է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սեպտեմբերի սկզբին սպասվում էր ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, Մոնիտորինգի հանձնաժողովի, Գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նիստ: Այսօր «Հայացք» ակումբում Զ. Փոստանջյանը լրագրողներին պատմեց, որ չնայած ինքը Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ չէ, բայց երկու անգամ  մասնակցել է և ելույթ ունեցել: Այս անգամ Մոնիտորինգի հանձնաժողովը նամակով Զարուհի Փոստանջյանին իրազեկել է, որ քանի որ արդեն Դաշնակցությունը ներկայացված է որպես ընդդիմադիր կուսակցություն, իրենք այլևս անհրաժեշտ չեն գտել Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը և նրան չեն հրավիրել: Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների, այդ թվում և քրիստոնյաների և հայերի իրավունքների վերբերյալ զեկույցի բանաձևը ընդունվել էր Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից, ընդգրկված էր լիագումար նիստի օրակարգում և պետք է քննարկեր: Սակայն դա էլ են հանվել օրակարգից: «Պարզվեց, որ Հայաստանի վերաբերյալ հարց չի քննարվելու, և բանաձևի կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը: ԱԺ պատգամավորը կարծում է, որ նրանք մտադիր են հանգիստ թողնել հայ-թուրքական հարաբերությունները բոլոր մակարդակներում և Հայաստանում ներքին իրավիճակը, որպեսզի հնարավորություն ստեղծվի ստորագրել այդ համաձայնագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter