HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՀՏ լիդերներն առանց փողկապների քննարկում են կրթական խնդիրները

IT-leaders_12.09.09Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում այսօր մեկնարկել ու այս պահին ընթանում է «ՏՀՏ լիդերների առանց փողկապների հանդիպում» ֆորումը: Կազմակերպիչներից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ բուհերի ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաներ) շրջանավարտներից 50 տոկոսը չեն աշխատում իրենց ոլորտում, ինչը լուրջ խնդիր է ոլորտի շուկայի համար: Նա նշեց նաև, որ մեծ քանակությամբ կազմակերպություններ շրջանավարտին միայն վերապատրաստումից հետո են ընդունում աշխատանքի: Բ. Ենգիբարյանը միաժամանակ կարևորեց բուհի և ձեռնարկության միջև կապող օղակ հանդիսացող կազմակերպությունների ստեղծումը Հայաստանում: Ֆորումի մասնակիցներն այս պահին թեժ քննարկում են Բ. Ենգիբարյանի մատնանշած խնդիրները, թե ինչու շրջանավարտների 50 տոկոսը չի կարողանում աշխատանք գտնել այս ոլորտում: Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են ՏՀՏ մասնավոր ընկերությունների, կրթական ոլորտի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերությունների մոտ 90 ներկայացուցիչներ: Եթե նախորդ նմանատիպ հանդիպումներին տեղեկատվական տեխոլոգիաների վերաբերյալ տարաբնույթ թեմաներ էին քննարկվում, ապա այս հանդիպումն առանձնանում է նրանով, որ այժմ քննարկվում է կոնկրետ ոլորտ`  բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրները կրթության ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter