
«Իշխանությունը ամեն տեղ մի բան գտնում է, մի տեղ իրա ոտքերով սողոսկելու, մի բան տակից քանդելու: Դա որոշակի է: Դա ենք տեսել, այլ բան չենք տեսել»,- «Ժառանգության» ներսում վերջին օրերին կատարված իրադարձությունները այսպես բնութագրեց Երվանդ Մանարյանը:
«Ես լիովին համոզված եմ, որ պառակտումները նախագծված էին»,- ասաց նա «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբեք, իշխանությունները նրանց պառակտելու կարիք չունեն, որովհետև նրանք ինչ են արել, որ պառակտես, բան չեն արել»,-չհամաձայնեց Ռազմիկ Դավոյանը:
Վերջինս խոստովանեց, որ դեռևս պատանեկության տարիներից ճանաչում է Րաֆֆի Հովհաննիսյանին, և նա լավ տպավորություն է թողել իր վրա: Ռազմիկ Դավոյանը չկարևորեց Րաֆֆի Հովհաննիսյանի` խորհրդարանում լինել-չլինելու հանգամանքը. «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ազգի համար բան ունի անելու, կանի»,- չցանկանալով այլ մեկնաբանություններ անել` ասաց բանաստեղծը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել