HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լյուդմիլա Սարգսյան. «Արձանագրությունը հերթական ծուղակն է»

l-sargsyan_9.09.09«Այո, հարաբերություններ պետք է հաստատել, բայց այս քայլերով մենք Թուրքիային լրջագույն դերակատարություն ենք տալիս` Կովկասում խաղաղապահի, մարդասերի առաքելություն ստանձնելու: Ես համարում եմ, որ սա հերթական ծուղակ է մեզ համար, և ժամանակը ցույց կտա, մենք նորից մեզ խաբված ենք զգալու»,- այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա  Սարգսյանը: Մյուս բանախոսը` Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայ-թուրքական վերջին արձանագրությունը համարեց եզակի փաստաթուղթ, որով կստեղծվի հարաբերությունների նոր փուլ, որը և հնարավորություն կտա քննարկել երկու երկրների կնճռոտ հարցերը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ այդ արձանագրության մեջ փորձում է տեսնել այն, ինչ իրեն ձեռնտու է: Նույնը վերաբերում է պրն Ավետիսյանին, որը ներկայացնում է այն քաղաքական ուժը, որն այդ ուղղությամբ աշխատանք է տանելու»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը: Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ փաստաթղթում ակնհայտ է, որ վերջնական համաձայնություն կա և վերահաստատվում են սահմանները. «Իսկ դա նշանակում է, որ մենք որպես ժողովուրդ այլևս տարածքային պահանջատիրության խնդիր առաջ չենք քաշելու Թուրքիայի առաջ, դա արդեն իսկ մեզ դնում է շատ վտանգավոր վիճակի մեջ»,-ասաց ՍԴՀԿ ատենապետը: Ավելին, ըստ բանախոսի, սփյուռքը նույնպես չի հրաժարվելու այդ պահանջատիրությունից, որովհետև նրանք ցեղասպանության անմիջական ժառանգներն են և ուզում են վերադարձնել իրենց պատմական հողերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter