
Վարդանանց 78 հասեում (Գնունու շուկա) երեկ կեսգիշերին` 24:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: Հրդեհեի հետևանքով 7 տաղավար է վառվել: «Ամեն տաղավարում մինիմում 4 մլն դրամ ապրանք կա: Օրինակ` իմ տաղավարում ամենաքիչն այդքան կա: Կաբել, ռեզինե խողովակներ, խառը շինարարական ապրանքներ»,- ասում է Համլետ Ուլիկյանը:
Ականատես պահակի խոսքերով, հրդեհը բռնկվել է էլետրական հաշվիչներից: «Հոսանքի վահանակ կա, այնտեղից կարճ միացում է տվել, միանգամից բռնկվել է կողքի կրպակը: Հոսանքից էր, ուրիշ բան չկար: Ճտճտոցը լսեցինք, ծուխը նկատեցինք, անմիջապես զանգեցինք հրշեջ ծառայություն»,- պատմում է պահակը:

Պահակի խոսքերով, երբ ժամանել է հրշեջ ծառայությունը, կրակը դեռ նոր էր բռնկվել, և միայն առաջին կրպակն էր վառվում, բայց քանի որ էլեկտրական հոսանքն անջատված չէր, հրշեջները սպասել են, մինչև անջատեն ու նոր սկսել են հանգցնել կրակը:

«Մեր պահանջն այն է, որ մենք աշխատող մարդիկ ենք, մեր կորուստը հետ վերադարձնեն»,- ասում է
Համլետը:
«Դեռ չեն եկել, որ փորձաքննություն անցկացնեն, մոտ 4000 դոլարի ապրանք է վառվել իմ կրպակում, բայց ոչինչ չեն ասել` կփոխհատուցե՞ն, թե՞ չէ»,- ասում է մյուս կրպակատերը:
Այսօր Հայաստանի փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել. «Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.29-ին, մարվել` 00.38-ին»:
Հաղորդագրութան մեջ նշվում է, որ այրվել է Վ. Ղարաբաղցյանին եւ Է. Պետրոսյանին պատկանող հինգ կրպակ: Մինչդեռ կրպակատերերը նշում են ոչ թե 5, այլ 7 կրպակներ, որոնք նույնպես վնասներ են կրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել