Ավտոպատահար` գազի արտահոսքով
Այսօր՝ ժամը 06:44-ին, Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, առկա է գազի արտահոսք:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գևորգ Վարուժանյանին պատկանող «Գրանդ Շերոկի» մակնիշի 26 ՏՕ 373 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով 1983 թվականին ծնված Գ. Վարուժանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
«Տուժածի առողջական վիճակը բավարար է»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել