
Հայաստանում այս տարի զբոսաշրջության աճ գրեթե չի գրանցվել` 0.1 տոկոս: 207 729 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում: Այսօր Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ անկում չի գրանցվել, բայց չի գրանցվել նաև զգալի աճ:
«Համեմատած համաշխարհային զբոսաշրջային այցելությունների հետ, որտեղ մինչև «-3» տոկոս անկում է գրանցվում, մեզ մոտ դեռևս անկում չկա: Իսկ աճի տեմպի նվազում թվերից տեսնում ենք, որ կա: Մինչև 2008 թ.-ը տարեկան զբոսաշրջիկների քանակի միջինը 20-25 տոկոս աճ ենք ունեցել»,-նկատի ունենալով ֆինանսատնտեսական ճգնաժամը` ասաց Մեխակ Ապրեսյանը:
Այս տարի զբոսաշրջության աճը, տարեսկզբի կանխատեսումներով, հասնելու էր 7-10 տոկոսի: Այսինքն` մոտ 600 հազար զբոսաշրջիկներ:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջինը մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում ծախսում է մոտ 800 ամերիկյան դոլար` չհաշված ավիատոմսի արժեքը:
Զբոսաշրջության աշխարհագրությունը ցույց է տալիս, որ հիմնական այցելուները Ռւոսաստանից են, Վրաստանից, ԵՄ երկրներից, Իրանից, ԱՄՆ-ից:
Արտագնա տուրիզմը սկսվում է հարևան հանրապետությունից` Վրաստան, Աջարիա, Թուրքիա, Բուլղարիա և այլն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել