HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միկրոավտոբուսները բախվել են իրար. 3 ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր երեկոյան Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի դիմաց, իրար են բախվել 54-ամյա Մարտին Ավետիսյանի վարած թիվ 82 Տ1255 համարանիշի երթուղային տաքսին, 58-ամյա Լևոն Մանուկյանի վարած թիվ 91 Տ3583 համարանիշի երթուղային տաքսին և 41-ամյա Եդուարդ Պետրոսյանի վարած «Վոլքսվագեն» մակնիշի 67 ՕՍ 656 համարանիշի ավտոմեքենան:

Ինչպես «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներից 3 հոգի տեղափոխվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի պատճառով առաջացել է մեծ խցանում, որի ծայրը հասել է մինչև «Բելաջո» ռեստորանային համալիր:

 Դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության ու Երևանի ՃՈ աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Վթարի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բուժզննման, պարզելու համար նրանց սթափության աստիճանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter