HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի քաղաքապետարանը շան «օգնությամբ» այգին զավթում է

Արդեն տեւական ժամանակ է՝ Արմավիրի մարզի քաղաքային զբոսայգին դադարել է ծառայել իր բուն նպատակին: Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ քաղաքային իշխանություններն այգին հատկացրել են անհատներին, որոնք էլ իրենց հերթին լայնածավալ շինարարություն են սկսել. այգու զգալի հատվածը վերածվել է շինհրապարակի:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ծառերի հաշվին այգում վեր է խոյանալու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բանկը, մյուս հատվածում էլ առեւտրի կենտրոն է կառուցվում: Այգին դիտավորյալ չի ոռոգվում, որպեսզի ծառերը չորանան: Ո՞վ գիտի, միգուցե մի պաշտոնյայի համար տարածք են ազատում: 

Եվ ահա քաղաքային իշխանությունները մարդկանց ոտքն այգուց ընդհանրապես կտրելու համար մի նոր բան են մտածել: Մոտ 20 օր է՝ զբոսայգու վճարովի զուգարանի մոտակայքում հաստ շղթայով ինչ-որ մեկը շուն է կապել: 

Մեր այցելության պահին շան առջեւ մեծ կաթսայով ջուր էր դրված ու մի քանի կտոր ոսկոր: Այգու հարեւանությամբ գտնվող խանութի աշխատողներն ասում էին, որ շունը սոված օրեր է անցկացնում, ամբողջ ցերեկ պառկում է, իսկ հովն ընկնելուն պես սկսում է ակտիվանալ ու մարդկանց վրա հաչել:

Այգում զբոսնող սակավաթիվ զբոսնողներից մեկն էլ ցույց տվեց, թե ինչպես են մարդիկ շան վախից իրենց կարիքները հոգում այգու ծառերի տակ եւ զուգարան չեն գնում:

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի «Բարեկարգում տնօրինության» տնօրեն Արտակ Ավագյանը «Հետքի» հետ զրույցում տղայական խոսելաձեւով բացատրեց, որ եղածը մի մեծ բան չէ, շուն է, էլի:

«Ախպեր, ես շատ գիտեմ, թե ում շունն ա, մենք ստեղ պրիչո՞մ: Խոսքի՝ կարո՞ղ ա մենք ենք բերել կապել, որ ասում ես: Կարող ա տեր ունի, բերել կապել ա, մտել ա ազուգարան, հետո հելել, արձկել տարել ա: Էդ ի՞նչ բան ա, որ ասում ես»,- ասաց Արտակ Ավագյանը: Նա զարմացավ, երբ նշեցինք, որ երկար ժամանակ է, ինչ շունը կապված է այգում: 

«Ես հենց հիմա մարդ կուղարկեմ տեսնեմ, թե ինչ շուն ա: Բայց ո՞վ պիտի բերի ըտեղ շուն կապի, կամ ի՞նչ շուն պիտի ըլնի: Խոսքի՝ մեզ ի՞նչ, ընկեր ջան, շունը տեր ունի, թող տերը մտածի: Մենք կարձակենք, այդ շունն ըտեղից կէթա: Ես նոր եմ լսում, որ ընդեղ շուն են բերել կապել»,- ավելացրեց Ա. Ավագյանը:

Մեկնաբանություններ (1)

???????????
i havelwum temayi nshem,vor shrjanarvox lurer kan vor shun@ kapel en vorpeszi mardik anvchar irenc bnakan kariqneri hamar chogtven zugaranic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter