HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

39-ամյա կինը վնասվել է պայթյունից

Երեկ՝ ժամը 22:55-ին, Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ճաճանչադաստակի հոդի շրջանի բաց կոտրվածք`ջլերի, անոթների վնասումով, ձախ աչքի հեմատոմա, վերին շրթունքի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Գոհար Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրանից մոտ 2 ժամ առաջ Գոհար Ա.-ն, տանը, վառարանը վառելու ժամանակ, պոլիէթիլենային պարկի մեջ գտնվող անհայտ իրը նետել է վառարանի մեջ, ինչի հետևանքով առաջացած պայթյունից ստացել է վնասվածքները: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter