Ավտովթար նախագահական ամառանոցի հարեւանությամբ
Երեկ՝ 22.30-ի սահմաններում, Պարոնյան փողոցում` Դվին հյուրանոցի հարևանությամբ, «ԲՄՎ» մակնիշի 18 ՍՏ 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և վթարի ենթարկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով տեղի է ունեցել հրդեհ. «ԲՄՎ»-ն ամբողջովին այրվել է: Բարեբախտաբար, ավտոմեքենայի վարորդը և ուղևորը, որ երիտասարդ տղաներ են, կարողացել են առանց որևէ մեկի օգնության ավտոմեքենայից դուրս գալ:
Մինչ հրշեջ ծառայության և շտապօգնության ժամանումը, վթարի վայրի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատակիցները փորձել են օգնություն ցույց տալ ավտոմեքենայի ներսում գտնվողներին և մարել ավտոմեքենայի հրդեհը: Սակայն քանի որ հրդեհը շատ ուժեղ էր, ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Հրդեհը վերջնականապես հանգցրել են հրշեջները:
Մարմնական վնասվածքներ ստացած վարորդն ու ուղևորը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել