5-ամյա Էդուարդին գտել են ճահճուտի մոտ. նա ողջ է
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները եւ ոստիկանները Սեւանի ափին հարակից ճահճուտի մոտ՝ խոտերի մեջ, գտել են 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանին, որը կորել էր երեկ կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Մինչ այդ նա իր 4 տարեկան եղբոր հետ ափին խաղալիս է եղել:
Բարեբախտաբար, երեխան ողջ է: Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 5-ամյա Էդուարդ Սիրամարգյանը կորել էր Սևանա լճի ափին գտնվող՝ անհատ ձեռներեց Ջիվան Աֆրիկյանի կողմից վարձակալական հիմունքներով 
օգտագործվող տարածքում: Սկսվել էր որոնողական լայնածավալ աշխատանքներ, որոնցում ներգրավված էին Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները և ջրասուզակները, ոստիկանության Գեղարքունիքի մարզայինվարչության եւ Սևանի բաժնի աշխատակիցները:
Նրանք իրենց որոնողական աշխատանքները անցած գրեթե մեկ օրվա ընթացքում չէին դադարեցրել: Որոնողական աշխատանենքերում փրկարարներին եւ ոստիկաններին ակտիվորեն աջակցել են նաեւ Սեւանի ափին հանգստացողները:



Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել