HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակվող վրացի երիտասարդները ձերբակալվել են

Վրաստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա կատարված հարձակման դեպքի առթիվ` Վիրահայոց թեմի հաղորդման հիման վրա:

Երկու օր առաջ Վիրահայոց թեմը հայտարարել էր, որ երկու երիտասարդ վրացի, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներխուժել են հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցի: Երիտասարդներից մեկը իրեն շատ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել եկեղեցու նկատմամբ:

Վրացի երիտասարդներն արդեն ձերբակալվել են, իսկ եկեղեցու աշխատակիցները և ականատեսները վկայություն են տվել:  

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասել է, որ իրենք սպասում են արդյունքների: «Անկեղծ ասած` մենք կողմնակից չենք, որ այդ երիտասարդներին դատապարտեն: Երևի դրա անհրաժեշտությունը չկա: Պարզապես թող նրանք ստանան արժանի պատիժը, որ դա նաև դաս դառնա մյուսների համար»,- ասել է Վազգեն Միզախանյանը` «Georgia Online»-ի փոխանցմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter