HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանն ուզում է գործարարներին Երևան բերել

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Համահայկական 5–րդ խաղերի շրջանակում Երեւանում գտնվող Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով Համահայկական խաղերի պատվիրակությանը ջերմ ընդունելու համար` պատվիրակության ատենապետ, գործարար–բարերար Պողոս–Փոլ Գիշյանը Կարեն Կարապետյանին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետ Ժերար Թրամբլեյի նամակը, որում մեկ անգամ ևս վերահաստատվել է երկու քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումը, ինչը կնպաստի երկարատև հարաբերությունների զարգացմանը: 

Խոսելով մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, քաղաքապետն ընդգծել է, որ Երևանն այսօր իր գործընկերներին առաջարկում է ներդրումային ծրագրեր և մասնակցություն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Մենք ակնկալում ենք լուրջ համագործակցություն և ոչ թե ֆինանսական օգնություն կամ բարեգործություն: Մենք ուզում ենք ստեղծել մի կամուրջ, որով գործարար աշխարհը կբերենք Երևան»,-շեշտել է քաղաքապետը:

Ներկայացնելով քաղաքային  տնտեսության մեջ գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` Կարեն Կարապետյանը նշել է, որ Երևանում լուրջ քայլեր են ձեռնարկվել և ներդրողների համար ապահովված է արդարացի ու բարենպաստ բիզնես միջավայր:

Պողոս–Փոլ Գիշյանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել և կանադական ընկերությունների հետ համապատասխան աշխատանք տանել այս ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  

հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter