HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջիփի» հարվածից «Գոլֆը» հայտնվել է ձորում. «Ջիփն» ու վարորդը դեռ չեն հայտնաբերվել

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Գոլֆ» մակնիշի 28 ՍՕ 889 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:

Հարվածից «Գոլֆը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Գոլֆի» ուղևորը փորձել է հետապնդել փախուստի դիմած «Ջիփ» ավտոմեքենան, սակայն, ըստ նրա, չի կարողացել բռնել վթարից հետո փոխուստի դիմած «Ջիփին»:

ՃՈ աշխատակիցներին «Գոլֆի» ուղևորը հայտնել է, որ «Ջիփը» եղել է սպիտակ գույնի և առանց համարանիշերի: Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցներ, որպեսզի հայտնաբերեն վթարի վայրից փախուստի դիմած «Ջիփի» վարորդին:

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter