Գագիկ Խաչատրյանը թաքցրե՞լ է իր եկամուտները
Այսօր մամուլը գրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Դժվար թե նրա պաշտոնանկությունը կապված լինի եկամուտները թաքցնելու եւ իշխանություններից «գաղտնի» արտասահմանում բիզնեսն ընդլայնելու հետ:
Երեկ 1in.am կայքը գրել էր, որ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրո ընդհանուր գումարով ձեռք է բերել Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադի գործարանը: Որտեղի՞ց Գագիկ Խաչատրյանին այդքան գումար:
Եթե թերթի հրապարակած տեղեկատվությունը իրականություն է (մինչ այժմ չի հերքվել), ապա շատ հանգիստ կարելի էր Գագիկ Խաչատրյանին ենթարկել պատասխանատվության՝ իր եկամուտներըը թաքցնելու համար:
Բանն այն է, որ Գ. Խաչատրյանը իր 2008թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է ընդամենը 51 մլն 400 հազ. 740 դրամ եկամուտի մասին: Իսկ 2009թ. հայտարարագրել է մի փոքր ավելին՝ 53 մլն 833 հազ. 900 դրամ:
Նշենք, որ հենց Գագիկ Խաչատրյանի ղեկավարած կառույցն է ընդունում հայտարարագրերը: Բա ու՞ր մնաց 200 միլիոն եվրոն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել