HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպահանում փորձել են խափանել «Արաքսի» տարածումը

Օգոստոսի 21-ին Նոր Ջուղայի «Հաքիմ Նիզամի» հայաշատ պողոտայի կրպակից անհայտ մի հայ գնել է «Արաքս» շաբաթաթերթի վերջին համարի բոլոր օրինակները:

«Արաքսի» վերջին՝ 206-րդ համարի հիմնական թեման Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի կողոպուտն ու այդ կապակցությամբ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի անբացատրելի լռությունն է:

Այս մասին հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը՝ հավելելով, որ Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից կողոպտված սրբապատկերների կապակցությամբ մինչ այժմ լուռ են մնում Սպահանի հայոց թեմի պատասխանատուները՝ անկախ մամուլի հարցումները թողնելով անարձագանք:

Օգոստոսի 21-ին ցանցահենների թիրախ է դարձել նաև «Իրանահայեր» կայքը, ինչը ենթադրել է տալիս, որ այս երկու դեպքերը կապ ունեն իրար հետ:

Մեկնաբանություններ (1)

Libananahye
Dashnak kov@ ir kashin chi pokhi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter