HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԲ զինծառայողը վիրավորվել է՝ հակառակորդի կողմից հրադադարը խախտելու հետևանքով

Զինծառայողի վիճակը բավարար է

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե իբր հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով շփման գծի Ֆիզուլու ուղղությամբ վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Ակիֆ Աբդիևը, հայկական զինուժը նախահարձակի դերում ներկայացնելու հերթական անհաջող փորձ է և չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը՝ հավելելով, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1980 թ. ծնված Նվեր Գարիկի Սարգսյանը:

Վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter