Մահ՝ ձմերուկից
Օգոստոսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդվել էր, որ 22-ամյա Էլյա Մամոյանն իրենց տանը սխալմամբ կերել է թունաքիմիկատով մշակված ձմերուկ, թունավորվել և նույն օրը «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը՝ 51-ամյա Ամո Խ.-ն, հայտնել էր, որ Էլյան հուլիսի 31-ին տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված, թունաքիմիկատով մշակված ձմերուկը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը հուլիսի 27-ին ճանճերին սատկացնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ընտանիքի անդամներին, այդ թվում՝ Է. Մամոյանին, որն էլ հուլիսի 31-ին կերել է նշված ձմերուկից և մի քանի ժամ անց մահացել:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ փաստի առթիվ օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Կատարվում է նախաքննություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել