HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետականները տարեցներին ընտրատեղամաս են տեղափոխում

4041s 1/27 ընտրատեղամասում ժամը 10:50-11:00-ի սահմաններում երկու  երթուղայիններ տեղափոխեցին մեծահասակ, ծեր կանանց և տղամարդկանց: Նոր-նորքի 2-րդ զանգվածի 1/27 տեղամասու` 7-րդ մանկապարտեզի տարածքում (Թոթովենց 3/1 հասցեում) մարդկանց հոսքը քիչ էր, սակայն մոտ 20 ծերեր միաժամանակ տեղամաս մտան: Պարզվեց նրանց  ընտրատեղամաս են տեղափոխել երկու երթուղայիններ` 4045s պետհամարանիշով` 123 և 1522s պետհամարանիշով` 29 համարի երթուղայինները: 4045s համարանիշով 123-րդ համարի երթուղայինի վարորդը խոստովանեց, որ իրեն «փող են տվել, ինքն էլ այդ մարդկանց տեղափոխել է», սակայն չմանրամասնեց, թե ով և ինչքան գումար է իրեն տվել: Նախքան երթուղային նստելը մեր հարցեին, թե ինչ փոխադրամիջոցով են իրենք եկել ընտրատեղամաս, ծեր տղամարդկանցից մեկը պատասխանեց` «ոտքով», սակայն հետո բարձրացավ նույն երթուղային: Իսկ երթուղային բարձրացող կանանցից մեկն էլ ասաց, որ իրենք 12-րդ շենքից են: 1522 Թեկուզ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենք դարպասները փակել են, և ոչ մի մեքենա չի կարող մուտք գործել տարածք, հենց մուտքի մոտ կանգնեց նաև 1522s համարանիշով 29 համարի երթուղայինը, որը նույնպես ծեր մարդկանց էր տեղափոխել: 1522-eritԱյստեղ էլ, պարզվեց` 56 և 13-րդ շենքերի բնակիչներից կային: Իսկ ծեր մարդկանց «օգնելու նպատակով» կազմակերպչական խնդիրները հոգում էր լուսանկարի երիտասարդը, ով խոստովանեց, որ իրենք «Հանրապետականների շտաբից են, և օգնում են տարեցներին տեղափոխել ընտրատեղամաս»: Առավոտյան ժամը 8:00-ից բացվել են նաև Նոր Նորքի ընտրատեղամասենրը: Մինչև ժամը 10:30 մեր այցելած 1/22, 1/30, 1/31, 1/32,  1/33 ընտրատեղամասերում ոչ մի արտակարգ դեպք, խախտում  կամ միջադեպ չէր գրանցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter