HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արտակ Ավետիսյանը շրջում է 2/4 ընտրատեղամասում

31_05-avetisyanՀենց նոր «Հետքի» թղթակիցը հայտնեց, որ Նոր Նորքի 2/4 ընտրատեղամասում կախված է ԲՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Արտակ Ավետիսյանի պաստառը: Արտակ Ավետիսյանը շրջում է ընտրատեղամասում և խոսում: Նա «Հետքի» թղթակիցին ասել է, որ չլուսանկարի, և սպառնացել է դատի տալ լուսանկարելու համար: 31_05-a-avetisyan«Հետքի» թղթակցի փոխանցմամբ, վերոնշյալ ընտրատեղամասում կուտակումներ կան. մեկ քվեախցի առջև 2-3 հոգի է հավաքվում: Անգամ հանձնաժողովի նախագահը վերցրել է ընտրողներից մեկի ծրարն ու քվեաթերթիկը, իբր թե օգնում է, բայց, տեսնելով լրագրողին, վերադարձրել է: Ընտրատեղամասում 6 դիտորդ է գրանցված: Ընտրատեղամասում գրանցված 1700 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 230-ը:

Մեկնաբանություններ (1)

Ռուբեն
Շնորհակալություն Ձեր հոգատարության և բարեսրտության համար: Մեծ սպասումներ ունենք և վստահ ենք, որ Ձեզ նման կամեցող մարդիկ հուսախաբ չեն անի: Ցանկանում ենք հաջողություններ և հաղթանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter