«Բջնի Գրուպ»-ը արտադրում է նոր ապրանքանիշով հանքային ու բնական ջուր

«Բջնի Գրուպ» ՍՊԸ-ն սկսել է արտադրել նոր ապրանքանշով «Սիլ» բնական ու հանքային ջուր և «Չիպո» զովացուցիչ ըմպելիք` լիմոնադ: «Բջնի Գրուպ» ՍՊԸ-ն Բջնի գյուղում գնել է նոր գործարան և գրանցել նոր ապրանքանիշ: Հորատանցքը չի փոխվել, նույնն է մնացել նաև բաղադրությունը, ինչպես նաև գինն ու շշաձևերը: «Սիլ» ապրանքանշով նոր արտադրանքն արդեն վաճառքի է հաված:
«Քանի որ դատական պրոցես է գնում և գործարանը չի կարող աշխատել, մենք էլ ունենք մեր հաճախորդները, որոնք ցանկանում են ստանալ մեր ապրանքը, մենք էլ գործարար ենք և պետք է աշխատենք, նոր ապրանքանիշ ենք սկսել արտադրել»,-«Հետքի» հետ զրույցում պարզաբանեց «Բջնի Գրուպ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մկրտչյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել