
Տեսչական խումբը կմեկնի Կիրանցի վանք
Այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետևից դուրս եկող փայտով լի բեռնատարներ են նկատել` առանց համարանիշների: Երիտասարդները հասցրել են լուսանկարել դրանք և ցույց տալ դենդրոլոգի, ով հաստատել էր ծառերի առողջ լինելու փաստը, ինչը տվյալ դեպքում բացառում է «սանիտարական ծառահատումներ» քողի գործածումը, ինչպես ընդունված է անել սովորաբար:
Ահազանգի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ տեսչական խումբ է ստեղծվել, որը կմեկնի Կիրանցի վանք` ուսումնասիրելու տեղանքը, բարձրացված խնդիրը:
Նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ արդյունքների մասին նախարարին կտեղեկացնեն եռօրյա ժամկետում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել