HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտում» հերթապահությունը հանվել է

16_05-asulis«Դե ֆակտո» ակումբում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցածի կապակցությամբ այսօր ԲՆ Շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանի, ԱՆ պեական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի և հիգիենայի և ճառագայթաման  անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննիսյանի հետ պարզաբանումներ տվեց նաև ԱԻ փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: Փրկարար ծառայության  ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երեկ գիշերվանից «Նաիրիտում» հերթապահությունը հանվել է, Հայաստանի փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումներն արդեն դուրս են եկել գործարանից, լրացուցիչ մնացել են միայն «Նաիրիտի» հրշեջ ավտոմեքենաները: Նիկոլայ Գրիգորյանը պաշտոնապես հայտարարեց, որ վտնագը վերացված է: Վերջինս շեշտեց, որ նման վտանգավոր վթարի պարագայում բոլոր մարմինների կողմից այսպիսի կազմակերպված գործողություններ դեռևս չէին արձանագրել: «Կառավարման մարմինների ձեռնարկած օպերատիվ, ժամանակին և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էր, որ հաջողվեց կանխել առավել վատթարը, հաջորդ պայթյունը, որ կարող էր լիենլ»,-ասաց նա: Նիկոլայ Գրիգորյանի տեղեկություններով, հրշեջ փրկարարների վնասվածքների թվերը շատ ավելի մեծ էր, քան ներկայացվում էին, բայց վնասվածքները այդքան էլ մեծ չէին:  Բոլոր հրշեջ փրկարարներն էլ արդեն վերադարձել են շարք և ոչ մեկը հիվանդանոցում չի մնացել: Նիկոլայ Գրիգորյանը շեշտեց, որ ոչինչ չի թաքցվում բնակչությունից: «Նաիրիտի» դեպքում որոշակի խուճապ եղել է, բայց այն կանխվել է: Հիշեցնենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ (Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ) և 285 հոդվածի 2-րդ մասերով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ կենդանիների զանգվածային ոչնչացում): Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter