HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քլորոպրենի այրում և արտանետում չի եղել

16_05-a-gabrielyanԲնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանն այսօր «Դե ֆակտո» ակումբում ներկայացրեց «Նաիրիտում» տեղի ունեցածի վերաբերյալ նախնական տվյալները, որից մասնագետը եզրակացնում է, որ բնակչության համար վտանգներ չկան, իսկ նոր պայթյունի հավանականությունը բացառվում է:  Նախարարության մոնիտորինգի խումբը նախնական ուսումնասիրություններ է իրականացրել, նոր տեղակայած ավտոմատ կայանը պարբերաբար չափումներ է իրականացնում: «Այդ ժամերին մթնոլորտում հայտնաբերվել է ընդհանուր աղտոտվածությունից ավելի բարձր աղտոտվածություն, ֆոնայինից բարձր շմոլ գազի և ազոտի օքսիդների առկայություն, սակայն դա շատ հեռու է` սահմանային թույլատրելի կոնցենտրացիային հասնելու: Գործարանի շրջակայքից օդի նմուշներ են վերցվել, որում քլորաօրգանական միացություններ չեն հայտնաբերվել: Այս աղետն ազդեցություն չի ունեցել»,-ասաց Արամ Գաբրիելյանը: Մասնագետը լրարգողներին ներկայացրեց քլորոպրենի ստացման եղանակը և պարզաբանեց, որ քլորոպրեն ստանալու պայթյունի ընթացքում ածխաջրածիններ են այրվում, որտեղ չկան այլ խառնուրդներ: Ածխաջրածնային այրման հետևանքով առաջանում է հիմնականում ածխաթթու գազ և ջուր, որոնցից երկուսն էլ անվնաս են: Այդ գործընթացն ուղեկցվում է նաև որոշ քանակություն ունեցող շմոլ գազով, և այդ նյութերը կարող էին հրդեհի պատճառով արտանետվել: Արամ Գաբրիելյանի հավաստմամբ, քլորոպրեն եղել է տարածքում, քանի որ դա քլորոպրենի արտադրության շղթան է, բայց քլորոպրենի այրում տեղի չի ունեցել, որովհետև պայթյունը տեղի է ունեցել պայթյունավտանգ տեղամասում, իսկ քլորոպրենային տեղամասը պայթյունավտանգ չէ: Պայթյունը տեղի է ունեցել մոնոլինելացիցիլենի հատվածում, քլորոպրոնին չի հասել: Մոնոլինելացիցիլենը միջանկյալ նյութ է, որը ստացվում է ացիցիլենից, որից հետո սինթեզվում է քլորոպրենը: Մոնոլինելացիցիլենը հետո անցնում է քլորոպրենային հատվածի, և ըստ մասնագետի, այն չէր կարող շատ լինել, եթե շատ լիներ, ավելի շուտ կպայթեր. «Բայց ավելի ճիշտ պատասխան տալու համար, մի քիչ համբերեք, ավելի մանրամասն կուսումնասիրենք, հետո թվեր կհրապարակենք»,-«Հետքի» հարցին պատասխանելիս` ասաց Արամ Գաբրիելյանը և հաստատեց, որ քլորոպրենի արտանետում չի եղել, քլորաօրգանական ոչ մի միացություն, որոնցից մեկը նաև քլորոպրենն է, չի հայտնաբերվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter