«Նաիրիտի» պայթյունի հետևանքով թունավորումներ չեն գրանցվել
«Նաիրիտում» մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով թունավորումներ չեն գրանցվել: Այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի և հիգիենայի և ճառագայթաման անվտանգության բաժնի պետ Սոս Հովհաննիսյանը:
«Առաջին օրվանից և առաջին փորձանմուշներից վերցրած մինչև այսօրվա առավոտվա տվյալները ցույց են տալիս, որ բնակավայրերի մթնոլորտային օդում այն քիմիական նյութերը, որոնք կարող էին արտանետվել, արտանետումների արդյունքն էր, այսինքն` հիգիենիկ նորմերի գերազանցումների փաստեր չեն արձանագրեվել»,-հաստատեց Սոս Հովհաննիսյանը:
ԱՆ-ն իր անձնակազմով առաջին վարկյաններից սկսել է հետազոտել հավանական ռիսկերը և հետեվանքները: Նույն երեկոյան և գիշերվա ընթացքում մի քանի նյութերի վերաբերյալ փորձանմուշներ են վերցվել, կատարվել են հետազոտություններ:
ԱՆ ներկայացուցիչը պարզաբանեց, որ քլոր և քլորմիացությունները բավականին յուրօրինակ ազդեցություններ են ունենում մարդկանց վրա և առաջացնում են ալերգիկ երևույթներ` աչքի, շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա, առաջացնում են նաև բորբոքային պրոցեսներ, խրոնիկ հիվանդների մոտ կարող են նկատվել որոշակի սրացումներ: Սակայն Սոս Հովհաննիսյանը հայտարարեց, որ բոլոր բուժհիմնարկներում որևէ մեկի կողմից նման դիմում չի արձանագրվել: «Մենք նույնիսկ սրացումներ չենք արձանագրել, որը կապված լինի քլորի կամ քլոր միացությունների հետ»,-ասաց նա: Սոս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Նաիրիտի» շրջակայքում, հարակից բնակավայրերում բնակչությունը ոչ մի վնասակար ազդեցության սպառնալիք չունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել