HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրահավաքն ավարտվեց. սկսվել է երթ

hanrahavaq-150509 Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է 1 րոպե լռությամբ: Հավաքվածները հարգել են երեկ «Նաիրիտ» քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվածների հիշատակը: Լեւոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ «Նաիրիտի» վթարին` նշելով, թե զրուցել է քիմիական արդյուաբերության ոլորտի բազմաթիվ մասնագետների հետ եւ հանգել հետեւության` այն, ինչ տեղի ունեցավ երեկ, պատասխանատուն իշխանություններն են: levon-rally_150509 Ըստ Լ. Զուրաբյանի` 1993 թ., երբ «Նաիրիտը» վերագործարկվեց, երկիրը գտնվում էր ծանր պայմաններում: Նախատեսված էր, որ գործարաը պետք է աշխատեր 10 տարի, ինչից հետո անհրաժեշտ էր «Նաիրիտը» տեխնիկապես վերազինել` եւս 10 տարի անվտանգ շահագործելու համար: Սակայն, բանախոսի կարծիքով` իշխանություններն անտեսել են այս կարեւոր հանգամանքը, որն էլ հանգեցրել է երեկվա վթարին: rally_150509 Հանրահավաքը վարում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Ելույթ են ունեցել դերասան Երվանդ Մանարյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ Դավիթ Շահնազարյանը: Ե. Մանարյանը, հարթակում կանգնած լինելու հանգամանքը պայմանավորել է նրանով, որ անհանգստացած է վաղվա սերնդի ապագայով: Նա հատուկ շեշտել է, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններում ոչ ոք չպետք է կաշառվի, «որովհետև այդ կաշառքի մեջ արդեն նախրոդ մարտի մեկից դրված է արյուն»: «Ես քվեարկում եմ իմ խղճով, քվեարկում եմ արյան դեմ, որ մենք կարողանանք պատվավոր ազգերի շարքում ճակատներս բաց կանգնել:  Ուրեմն գնում ենք հաղթանակի, որ մեր սերունդները մեզնով պարծենան, չամաչեն, թե ում զավակն ու թոռն են եղել»,-ասաց Ե. Մանարյանը: Հանրահավաքում «ելույթ է ունեցել» նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցները լսել են նրա խոսքի ձայնագրությունը, որում Փաշինյանը հորդորել է չընկրկել, անպայման մասնակցել մայիսի 31-ի ընտրություններին եւ քվեարկել հանուն ազատության: rally-children_150509 Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հանրահավաքն ավարտվեց եւ մեկնարկեց երթը: Ժողովուրդը Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով շարժվում է դեպի Հյուսիսային պողոտա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter