HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդես` նվիրված Արգամ Այվազյանի 45-ամյա գիտական գործունեությանը

argam_ayvazyan_1505091Արգամ Այվազյանի 45-ամյա գիտա-գրական գործունեությունը` նրան նվիրված ցուցահանդեսով այսօր ներկայացվեց Ազգային գրադարանում: 1966-2008թթ. Նախիջևանի պատմական գավառների, մշակույթի, արվեստի և հատկապես հուշարձանների վերաբերյալ Արգամ Այվազյանի հրապարակումները, լուսանկաները դիտեցին նրա ընկերները, գործընկերները և այլք: «Արգամ Այվազյանը կորստից փրկել ու վավերագրել է այն հուշարձանները, որոնք մենք այսօր չունենք: Խոսքը արտերկրում, Նախիջևանում գտնվող հուշարձանների մասին է»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը: Վերջինս նշեց, որ այսօր էլ Արգամ Այվազյանը դեռ շարունակում է իր գործը և այս պահին զբաղվում է Արևմտյան Հայաստանի հուշարձանների ցուցակի վրա, որը ոչ մի տեղ չի ամբողջացվել: «Այսօր Հայաստանի ոչ մի տարածք, ոչ մի գավառ այսպես բազմակողմանի ուսումնասիրված չէ, որքան Նախիջևանի տարածքը»,-խոստովանեց Արգամ Այվազյանը և հավելեց, որ Հայաստանի կառավարությունը մինչև մի քանի տարի առաջ մասնակցություն չի ունեցել այս հարցում, բայց արդեն 3-4 տարի է` ստանձնել է Նախիջևանի մասին շարքի հրատարակումը: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հոբելյարին` դժվարություններով, զրկանքներով լեցուն աշխատանքի համար, «որի պատկերը մնացել է լուսանկարներում»: Գրադարանի տնօրինության կողմից հայ մշակույթին, հայագիտությանը, և հուշարձանների պահպանության գործին մատուցած ծառայության համար Արգամ Այվազյանին շնորհվեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ: «Իմ անունը մամուլում առաջին անգամ հայտնվել է 1961 թ-ին, երբ ես 7-րդ դասարանի աշակերտ էի: Իմիջիայլոց, առաջին թղթակցությունս թերթերին եղել է ադրբեջաներեն լեզվով»,-անկեղծացավ Արգամ Այվազյանը: Արգամ Այվազյանը ավելի քան 200 ուսումնասիրությունների հեղինակ է, որոնցից 23-ը լույս են տեսել առանձին գրքերով, անգլերեն և ռուսերեն լեզուներով:  Ցուցահանդեսում, որպես լրացնող բաժին, ցուցադրված են նաև Նախիջևանի հուշարձանների` Ա. Այվազյանի կատարած փաստավավերագրական լուսանկարների մի փոքրիկ ցուցադրություն ևս: Իսկ վերջում մասնակիցներին ցուցադրվեց մի հատված հեղինակի «Խզված մեղեդի` Ջուղա» ֆիլմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter