HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կազիմիրով. «Առանց Ռուսաստանի Ղարաբաղի խնդիրը լուծում չի ստանա»

15_05-v-kazimirov«Ղարաբաղյան հակամարտության կարգավորում գործում Ռուսաստանի դերն ակտիվ կլինի: Միամտություն կլինի մտածել, որ առանց Ռուսաստանի մասնակցության այս խնդիրը լուծում կստանա», - այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԵԱՀԿ Մինկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։ «Ես չեմ տեսնում ռազմական գործողությունների վերսկսվելը չապահովող այլ ելքեր, քան ստիպել խաղաղության կառուցողական ծրագիր իրականացնել: Բայց ես նկատի չունեմ խաղաղությունը ստիպել ռազմական գործողություններով, այլ քաղաքական, դիվանագիտական, քաղաքակիրթ տարբերակով, համոզելու մեթոդով»,- ասաց Մինկի խմբի նախկին համանախագահը: Ինչ վերաբերում է զիջումներին և սպասվող հանդիպումներին, ըստ Վլադիմիր Կազիմիրովի` երկու կողմն էլ պետք է որոշակի զիջումների գնա, այլապես անհնար է տեսել ղարբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհը: «Մի կողմը չի կարող ամեն ինչ ստանալ, իսկ մյուսը` ամեն ինչ զիջել»,- ասաց բանախոսը: Վլադիմիր Կազիմիրովը տեղեկացրեց, որ շուտով լույս է տենելու իր իսկ հեղինակած գիրքը, որում ներառված են լինելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող մի քանի կարևոր և դեռևս չհրատարակված փաստաթղթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter