HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսրայելի ստեղծման 61-րդ ամյակը նշվեց Հայաստանում

shemi-cur_140509Երեկ երեկոյան «Մարիոտ» հյուրանոցում նշվեց Իսրայելի ստեղծման 61-րդ տարեդարձը: «Սա մեզ` հրեաներիս համար շատ կարևոր տոն է: Այս ընթացքում մենք բազմաթիվ նվաճումներ ենք ունեցել ժողովրդավարության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, որոնք շատ կարևոր են, քանի որ մենք դրանց հեշտությամբ չենք հասել: Վերջին 61 տարում շատ պատերազմաներ ու սպառնալիքներ են եղել, և այս նվաճումների շնորհիվ կարողացել ենք կառուցել մեր երկիրը»,-ասաց Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շեմի Ցուրը: israyel-day_140509Իսրայելի անկախության տարեդարձին մասնակցում էին նաև Իսրայելում Հայաստանի հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը և այլք, ինչպես նաև ներկայացուցիչներ Իսրայելի Հրեական համայքնից: Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի խոսքերով, Հայաստանի և իրենց երկրի պատմությունները նման են, և երկու երկրների հարաբերությունները քաղաքականության մեջ, բիզնեսում, տնտեսական ոլորտում բավական սերտ է: Եվ «այս բարեկամական մթնոլորտում Իսրայելի  ստեղծման տարեդարձը նշելը շատ հաճելի է»,-«Հետքին» ասաց Շեմի Ցուրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter