HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Մինասյանը քարոզարշավում առավել մեծ ակտիվություն էր սպասում

23_02-a_minasyanԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` անսպասելիորեն որոշակի պասիվություն է նկատվում բոլոր քաղաքական ուժերի ընտրարշավի մեջ: «Ես մի քիչ ավելի ակտիվ էի պատկերացնում: Նաև հասարակության ակտիվության աստիճանը ավելի բարձր էի ակնկալում, հույս ունեմ, որ նոր է սկսվում, և դեռ ժամանակ կա հասարակությանը պատրաստելու, տրամադրելու, ծրագրային քննարկումներ իրականացնելու և ընտրություններին տանելու տրամադրված, տոնական ենթատեքստով»,- այսօր «Իրավունք de facto» ակումբում ասաց Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հարցին, թե ինչու թեկնածուն չի մասնակցում բակային հանդիպումներին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ինքը զբաղված է քարոզչական այլ բնույթի աշխատանքներով: Մասնավորապես, կայքէջերում հարցազրույցներ է տալիս, տարբեր տեղերում հանդիպումներ է ունենում. «Հաշվի առնելով մեր մեծ թիվը` բաժանել ենք քարոզչական խմբերի, և յուրաքանչյուր խումբ առանձին է իրականացնում քարոզչությունը»,- պարզաբանեց ԱԺ պատգամավորը: Սակայն յուրաքանչյուր համայնքում նախատեսված է ցուցակը գլխավորող անձի մեծ հանդիպումը: «Բայց նաև նոր քարոզչական հնարքներ էլ ենք գործադրելու, չի բացառվում, որ կիրառենք տուն առ տուն քարոզչության մեխանիզմը ևս»,- նշեց Արծվիկ Մինասյանը: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումների կապակցությամբ բանախոսը ցավով նշեց, որ Հայաստանում չկա անկախ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնող լուրջ համակարգ, և ինքը փիլիսոփայորեն է մոտենում այդ հարցին: «Բնական է, որ ամեն մեկը կփորձի իր պատվիրատուին գոհացնելու մեխանիզմ առաջարկել, և ինչպես մեծերից մեկն էր ասում` սոցիոլոգիան մի ուրվական է, որով վախեցնում են բոլորին, բայց ոչ ոք նրան չի տեսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter