
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, Ալեքսադր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի քրեական գործի շրջանակներում, ընդմիջումից հետո շարունակվեց Մյասնիկյանի արձանի մոտ մարտի 1-ի իրադարձությունները պատկերող տեսաերիզների հետազոտումը :
Այսօր ամբողջապես ցուցադրվեց N 1 տեսասկավառակը: Կադրերի մեծ մասը նկարահանված էր քաղաքապետարանի շենքի բարձ հարկերից:
Ցերեկվա ժամերին արված տեսաերիզների մեծ մասը պատկերում էր խաղաղ ցուցարարներին, իսկ արդեն գիշերն արված տեսագրոթյուններում նկատվեցին ձողերով մարդիկ, ոստիկանների վրա քարերով հարձակվողներ, իսկ վերջիններիս կրակոցներով դիմավորող ոստիականական օղակը:
Մեկ այլ դրվագում երևաց Արարատ Զուրաբյանը, ով ժողովրդին հանդուրժողականության և համբերության կոչ էր անում: Ցուցադրվեցին մարտ 1-2-ի գիշերվա արդեն մարդկանց ցրվելուց հետո Մյասնիկյանի արձանին հարող դատարկ փողոցները: Սակայն Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի ներկայությունը ցուցադրող որևէ տեսագրություն չկար:
Վերջում ուսումնասիրվեց անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած երթերից մեկի ժամանակ արված որոշ տեսագրություններ, որտեղ ոստիկանության աշխատակիցը բարձրախոսով ժողովրդին ցրվելու կոչ էր անում` շեշտելով, որ երթն արտոնված չէ:
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված` դատական նիստը հետաձգվեց: Դատավարությունը կշարունակվի մայիսի 4-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել