HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009թ-ի առաջին եռամսյակում ամենախոշոր հարկատուն «ԱլեքսԳրիգ»-ն է

Հրապարակվել է 2009 թ. ֆինանսական տարվա հունվար-մարտ ամիսներում Հայաստանի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցուցակը, որը գլխավորում է «ԱլեքսԳրիգ» ընկերությունը, որը պետությանը վճարել է 3,550,140.4 հազար դրամ: Այսօր հրապարակված խոշոր հարկատուների ցուցակում երկրորդ հորիզոնականում հայ-ռուսական «ՀայՌուսգազարտ» ընկերությունն է`3, 395,528.8 հազար դրամով:  Այնուհետեւ «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» է` 2, 849, 583.2 հազար դրամով, հետո` «Ֆլեշ» ընկերությունը` 2, 235,100.7 հազար դրամ, իսկ առաջին հնգյակը փակում է «Ղ-Տելեկոմը»` 2, 054,708.5 հազար դրամով: Հաջորդող հնգյակը դասավորված է` «Քաղ Պետրոլ Սերվիս», «Վիդիս Դիսթրիբյուշն», «Գրանդ-Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը», և տասնյակն ամփոփում է Հայաստանի էլեկտրական ցանցերը: «Արմենիա Միջազգային օդանավակայնններ» ընկերությունը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Դինո Գոլդ Մայնինգ Քոմփանի»-ն ցուցակում 22-րդն է: Ըստ ֆինանսական տարվա սկզբից 3 մլն դրամ և ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների և նրանց վճարած  պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծությունների`առաջին հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 537, 133.2 հազար դրամ: Ցուցակը շարունակում են` «Նաիրտի» գործարանը` 488 հազար դրամ, «ՀայՌուսգազարտը»` 390 հազար դրամ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն` 254, 167.8 հազար դրամ, «Արմենիա Թելեֆոն Քոմփանին»` 215 ազար դրամ, «Ղ-Տելեկոմը»` 150 հազար դրամ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter