
Ապրիլի 1-ին կայացած «Յոթի գործ»-ով դատավարության ժամանակ քրեական գործը մասնատվեց: Դեռևս ընթանում է միայն Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի ՀՀ քր.օր-ի 225 հոդվածի առաջին մասով քրեական գործը, հաջորդ դատական նիստը կայանալու է վաղը:
Սասուն Միքայելյանին` 225-րդ հոդվածի առաջին մասով և 235 հոդվածի առաջին և երկրորդ մասերով քրեական գործն անջատվել ու ըստ ընդդատության ուղարկվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և ապրիլի 22-ին կայանալու է առաջին նիստը` դատավոր Հրայր Սարգսյանի նախագահությամբ:
Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի` 225 հոդվածի առաջին մասով քրեական գործերը, ինչպես նաև Մյասնիկ Մալխասյանի` 225-րդ հոդվածի առաջին մասով և 38-316 հոդվածի երկրորդ մասով քրեական գործերը քննվելու են Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի խոսքերով, մոտ օրերս կնշանակվեն նաև մյուս գործերով դատական նիստերը: Հակոբ Հակոբյանի գործով դատավոր է նշանակվել Գագիկ Ավետիսյանը: Գրիգոր Ոսկերչյանի գործը քննվելու է Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Շանթ Հարությունյանի կդատի Էդիկ Ավետիսյանը, իսկ Մյասնիկ Մալխասյանին` Արմեն Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել