HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի ազգային փոքրամասնություններն ընդդիմությունից սպասելիքներ չունեն

tvardanyan_150409Վրացահայությունը չի մասնակցում Վրաստանում կատարվող ներքին խժդժություններին, քանի որ չունի սպասելիքներ: Այս կարծիքը այսօր հայտնեցին «Որբաթ» ակումբի բանախոսներ` «Նորավանք» գիտա-կրթական կենտրոնի փորձագետ Թամարա Վարդանյանը և  Արևմտահայոց հարցերի ուսումնական կենտրոնի գիտահետազոտական հիմադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Թամարա Վարդանյանի կարծիքով, ընդդիմադիր ուժերը հայկական կողմի համար շահագրգիռ թեզեր չեն առաջ քաշում, և նրանց իշխանության գալն ազգային փոքրամասնությունների խնդիրների տեսակետից նույնիսկ ձեռնտու չէ: «Վրաստանում կրոնի դերը մեծ տեղ ունի, և ընդդիմադիր ուժերը սիրաշահում են պատրիարքին և առաջ են քաշում կրոնի դերի էլ ավելի բարձրացման հարցը, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ թիֆլիսահայերին, քանի որ մենք ունենք մեր խնդիրը և ձգտում ենք, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին այնտեղ ունենա իրավական կարգավիճակ»,-նշեց Թամարա Վարդանյանը: Հայկազուն Ալվրցյանը հաստատեց, որ վրացիները, բացի իրենց նախկինում վերցված պարտավորություններից, նոր ծրագիր և պարտավորություններ չունեն, և վրաց ընդդիմության նպատակը ոչ թե հայերի սոցիալական կամ այլ խնդիրները լուծելն է, այլ իշխանափոխությունը: «Այս իշխանափոխությունը հեռանկար չունի, և դրա համար ոչ մի ազգային փոքրամասնություն չի ներքաշվել այդ պայքարում: Եթե ընդդիմադիր ուժերը մշտապես առաջադրում են այն խնդիրները, որոնք նախորդ կառավարությունը վատ է լուծել, ապա այս ընդդիմադիրները, քաջ գիտենալով, որ նախորդ կառավարությունն ազգային փոքրամասնությունների հարցերը չի լուծել, ավելին` բարդացրել ու խորացրել է, իրենց ելույթներում չեն հենվում այս փաստի վրա և որպես գործոն չեն օգտագործում իշխանությունների դեմ»,-կարծում է Հայկազուն Ալվրցյանը: Ավելին, բանախոսի մեկնաբանմամբ, վրացիները նաև հասկանում են, որ իրենք մի ժամանակ նույնպես այդ իշխանության մաս էին և չեն լուծել ազգային փոքրամասնությունների խնդիրները, մտադիր էլ չեն լուծել դրանք, այդ պատճառով էլ չեն շահարկում ազգային փոքրամասնությունների թեման չեն էլ փորձում ներգրավել նրանց այս ամենում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter