HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիա եւ Հայաստան. Բացել մտքերը, բացել սահմանները

14_04-crisi_groupԹուրքիան եւ Հայաստանը պետք է օգտագործեն հարաբերությունները կարգավորելու մինչ այժմ եղած լավագույն հնարավորությունը, պետք է աշխատեն ընդհանուր պատմության վերաբերյալ նոր մոտեցման շուրջ, եւ բացեն եվրոպական սահման, որը գրեթե մեկ դար եղել է հակամարտության գերի: «Թուրքիա եւ Հայաստան. Բացել մտքերը, բացել սահմանները» Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) վերջին զեկույցն ուսումնասիրում է, թե ինչպես ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները մեկ տասնամյակի ընթացքում հիմք դրեցին այժմյան ինտենսիվ միջկառավարական պաշտոնական հարաբերությունների ստեղծմանը:

Երկու կողմերն այժմ մոտ են փաթեթային համաձայնության, որը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, կբացի սահմանը եւ կստեղծի երկկողմանի հանձնաժողովներ, որոնք ուղղված կլինեն մի շարք խնդիրների քննարկմանը: Այս հանձնաժողովների շարքում կլինի այն մեկը, որը կքննարկի հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր պատմական դիտանկյունը, եւ այն կաշխատի հայերի նկատմամբ Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած բռնի տեղահանման եւ սպանդի, որն առավել լայնորեն ճանաչված է որպես Հայոց ցեղասպանություն, վերաբերյալ ըմբռնման ընդլայնման ուղղությամբ: Թուրքիան առարկում է ցեղասպանություն տերմինը` վիճարկելով դրա օրինական կիրառելիությունը եւ ընդգծում է իրեն արդարացնող այն հանգամանքը, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը պատերազմում էր երեք ճակատներում: Սակայն շատ թուրքեր, ինչպես նաեւ պաշտոնյաներ, այժմ հրապարակավ արտահայտում են իրենց զղջումը հայերի կյանքի ողբերգական եւ մեծաքանակ կորստի նկատմամբ: «Թուրքերը եւ հայերը պատմության նկատմամբ երբեմնի չզիջող տեսանկյուններն էականորեն համամիտում են` ցույց տալով, որ խորը վերքերը կարող են բուժվել»,- ասում է Ճգնաժամային խմբի (International Crisis Group) Թուրքիայի եւ Կիպրոսի ծրագրերի ղեկավար Հյու Փոփը` ավելացնելով. «Այս պատասխանատու ժամանակահատվածում երրորդ կողմերին քաղաքականացված բանավեճերում հարկավոր է զերծ մնալ ցեղասպանության ճանաչման կամ դրա ժխտման վերաբերյալ, որը կարող է բռնկել երկու կողմերի տեսանկյունները, հայտարարություններից ու բանաձեւերից»: Որպես առանձին, սակայն հարակից հարց, պետք է հավելել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փակուղում գտնվող Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը դեռեւս սպառնում է խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնեցման փաթեթի վերջնական համաձայնության գալը: Ադրբեջանը դեմ է սահմանի ցանկացած բացման տարբերակին, մինչ Հայաստանը դուրս կգա իր կողմից օկուպացված տարածքներից: Սակայն Թուրքիան չպետք է կորցնի իր` առաջ ընթանալու հնարավորությունը, եւ պետք է համոզի իր դաշնակցին, թե մեղմացումը, որը թույլ կտա Հայաստանին առավել ապահով զգալ, կարգավորման գործընթացին կտա ավելին, քան 15 տարի շարունակվող փակուղին: Որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունների երկարատեւ նորմալացումը լինի կայուն, Հայաստանը, Ադրբեջանի հետ միասին, վերջնականորեն պետք է որդեգրի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հիմնարար սկզբունքները, եւ Հայաստանը պետք է դուրս գա իր կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներից: «Թուրքիան եւ Հայաստանը պետք է վերջնական տեսքի բերեն իրենց համաձայնությունը, եւ այսպիսով, ստեղծեն Հարավային Կովկասում խաղաղությանն եւ համագործակցությանն ուղղված նոր խթան»,- ասում է Ճգնաժամային խմբի (International Crisis Group) Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբին Ֆրայզերը: «Նրանք չպետք է սպասեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, փոխարենը դրսի ուժերը, ինչպիսիք են` ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ռուսաստանը եւ այլոք պետք է օգտագործեն իրենց հազվադեպ համընկնող ընդհանուր շահերը, որպեսզի առաջ տանեն թուրք-հայկական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի գործընթացը»: Ստամբուլ, Երեւան, Բաքու, Բրյուսել, 14 ապրիլի, 2009թ.

Խմբ. կողմից-Այս մամլո հաղորդագրությունից կարելի է մեկ եզրակացություն անել` այն գրված է Թուրքիայի կառավարության պատվերով եւ արտահայտում է միայն Թուրքիայի դիրքորոշումը: Միջազգային ճգնաժամային խումբը ինչպես այս, այնպես էլ նախկինում հրապարակած իրզեկույցներում հաշվի չի առել Ղարաբաղի բնակչության տեսակետները, որը հակամարտության թիվ մեկ կողմն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter