
Երեկ և այսօր Ախալցխայի շրջանային դատարանում ընթացել է «Միասնական Ջավախք» ժողովրդավարկան դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի և նրա ընտանիքի անդամների դատավարության եզրափակիչ փուլը: Երեկ հանդես է եկել մեղադրողն ու պաշտպանական ճառով` փաստաբան Ստեփան Ոսկանյանը, իսկ Վահագն Չախալյանը վերջին խոսքով հանդես է եկել այսօր: Սկզբից դատավոր Ցիրա Մայսուրաձեն Վահագն Չախալյանին մի քանի նախադասության հնարավորություն է տվել, սակայն պաշտպանական կողմի միջամտությամբ Վահագնին թույլ է տրվել իր խոսքը ամբողջությամբ արտահայտել:
Մեղարդող կողմը միջնորդել է Վահագն Չախալյանին 14 տարի ազատազրկման ենթարկել և 18 000 լարի տուգանք սահմանել, 4 տարի ազատազրկում և 6000 լարի տուգանք` Վահագնի հորը`Ռուբեն Չախալյանին, Վահագնի անչափահաս եղբոր` Արմենի համար պահանջել է 3000 լարի տուգանք: Պաշտպանական կողմը միջնորդել է արդարացնել Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյաններին իրենց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ, դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ դատավճիռը կայացնելու համար: Այս պահին Չախալյաններն ու հարազատները սպասում են դատավորի վճռի հրապարակմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել