Ձյուդոիստ Արսեն Ղազարյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Կիևում ընթացող պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնության երկրորդ օրը բարեհաջող էր Հայաստանի ձյուդոյի հավաքականի համար: Վանաձորցի Արսեն Ղազարյանը, անցկացնելով վեց գոտեմարտ, որից հինգը հաղթելով բացարձակ միավորներով, վստահորեն գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Մրցումների առաջին օրը առավել հաջող հանդես եկավ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Լևոն Ավետիկյանը, որը երկու անընդմեջ հաղթանակից հետո պարտություն կրեց ճապոնիան ներկայացնող Հիրանաբե Տաշիհուրոից և դուրս մնաց հետագա պայքարից: Օգոստոսի 13-ին 73 կգ քաշային կարգում հանդես կգա Լևոն Կարապետյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՁՖ փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել