Սասուն Միքայելյանը հրաժարվել է պաշտպանից, իսկ դատավորը չի ընդունում հրաժարականը
Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանում լսվող «Յոթի գործը» ընդմիջվեց 3 ժամով: Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատարանի դահլիճից անհարգալից վերաբերմունքի համար հեռացվել էր նաև Գ. Ոսկերչյանը: Այսօր դատավարությունը պետք է ընթանար առանց մեղադրյալներին: Նախորդ նիստի ժամանակ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանն իր պաշտպանյալի հետ նիստի ընդմիջման ժամանակ տեսակցելուց հետո դատարանում հայտարարեց, որ Ս. Միքայելյանը հրաժարվում է իր ծառայություններից: Այսօր Հովիկ Արսենյանը ներկա չէր դատական նիստին, իսկ դատավորը հետաձգեց դատը, որպեսզի փաստաբանը ներկայանա` պատճառաբանելով, որ սանկցիայի ժամանակ փաստաբանի ծառայություններից հրաժարվել չի կարել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել