HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» «չի վազում նախագահի դուռը»

ՀՀ առաջին նախագահի ելույթից «Հայելի» ակումբի բանախոսներ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը և ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը անցան բանավեճի: Իսկ պատճառը մի քանի օր առաջ խորհրդարանում վերջինիս արած «նախագահի դուռը վազելու» արտահայտությունն էր: Լարիսա Ալավերդյանը պահանջեց ներողություն խնդրել այդ արտահայտության համար, սակայն Ս. Ավետիսյանն ասաց, որ ճշմարտության համար ներողություն չի խնդրի և օրինակ բերեց, թե ինչպես մի միջոցառման ժամանակ Ժառանգության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն ու խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը մոտեցել են Սերժ Սարգսյանին եւ ինչ որ հարցի մասին են խոսել: Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ «դուռը վազել» արտահայտությունը վիրավորական է իրենց համար և նման մեղադրանքը` զրպարտչական բնույթ ունի: Եթե Սուքիաս Ավետիսյանը ներողություն չխնդրի, ապա Լարիսա Ալավերդյանը և խմբակցությունը որոշում կկայացնեն` գործին տալ դատական ընթացք: «Նախագահի դուռը շունն է վազում»,-նկատեց Լ.Ալավերդյանը: Իսկ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանը խորհրդարանում Սերժ Սարգսյանի մասին խոսելիս նրան «ոչ լեգիտիմ նախագահ» է անվանել, դա էլ է զրպարտություն, ինչու՞ ինքը չի կարող այդ արտահայտությանը համարժեք մի այլ արտահայտություն անել: «Նախագահն իշխանության ինստիտուտ է, իսկ Ժառանգությունն էլ խորհրդարանական կուսակցություն: Երբ պետք է, դիմելու ենք»,-ասաց Լ. Ալավերդյանը և հավելեց, որ եթե նախագահի հետ զրույցում են ինչ-որ հարցի շուրջ, դա չի նշանակում «վազել նրա դուռը»: Չնայած, Լարիսա Ալավերդյանը հետո նաև ասաց, որ ժառանգության որեւէ անդամ որեւէ հարցով պաշտոնապես չի դիմել նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter