«Սկզբնակետ պետք է ընդունել Սահմանադրությունը»
Առաջին նախագահի վերջին ելույթը մեկնաբանության կարիք չունի: Այս կարծիքը այսօր «Հայելի» ակումբում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «ՀԱԿ-ը ինքնուրույն քաղաքական ուժ է, և ինքը կարող է ընտրել և' ռազմավարությունը, և' մարտավարությունը, և' ելույթը իրենց ընտրած մարտավարության շարունակությունն է»,-ասաց Լ. Ալավերդյանը: Ըստ նրա՝ իշխանական կողմն այդ ելույթն ընդունել է որպես արմատականության մերժում: «Արմատականությունը ևս սահմանադրական միջոց է, երբ իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները, ժողովուրդն իրավունք ունի ընդվզելու, ապստամբելու»,- պարզաբանեց բանախոսը:
ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ կարծում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտակցեց, որ իշխանության բռնի տապալման և նմանատիպ այլ ձևերով չի կարելի զանգվածներին առաջնորդել և իշխանության հասնել: «Բոլորդ էլ գիտեք, որ դա բերեց մարտի 1-ի ողբերգություններին, ինքն ընտրել է հիմա մեկ այլ ձև և փորձում է այդ բոլոր խնդիրները տանել դեպի սահմանադրական դաշտ` կոչ անելով նաև ժողովրդին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս կարծում է, որ սա ճիշտ ճանապարհ է և պետք է սկզբնակետ ընդունել Սահմանադրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել