HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում վառելանյութ չկա՞

Մարտի 5-ի Ախալցխայի շրջանային դատարանի դատավոր Ցիրա Մայսուրաձեն նշանակել էր «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի և նրա հարազատների` հոր և եղբոր դատավարությունը: Սակայն Չախալյանների պաշտպան Ստեփան Ոսկանյանը տեղեկացրեց, որ դատավարությունը կրկին հետաձգվել է արդեն երրորդ անգամ նույն հիմնավորմամբ` վառելանյութ չկա: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, ով որպես դիտորդ մասնակցում է Չախալյանների դատավարությանը, ասում է, որ Չախալյանների դատավարության ձգձգումը մի նպատակ է հետապնդում: «Վրացական իշխանությունները չէին պատկերացնում, որ դատավարությունն այս ձևով պետք է ընթանար, տեսնում են, որ այլևս դատը վերահսկելի չէ, որ սա քաղաքական դատավարություն է, որ Վ. Չախալյանին` որպես խուլիգանի դատելը չի գործում, ու իրենք կխայտառակվեն, ելքեր են որոնում, թե ինչպես տակից դուրս գան»,-նկատեց Ռ. Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter