Զարուհի Փոստանջյանին մտահոգում է հեռուստատեսության բացարձակ կախվածությունը
ԱԺ պատգամավորներ Ռուզան Առաքելյանը և Զարուհի Փոստանջյանը այսօր «Հայելի» ալումբում բանավիճեցին «Հեռուսատեսության և ռադիոյի» մասին օրենքի նախագծի շուրջ: Ե'վ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» կողմ են քվեարկել նախագծին, սակայն Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ գլոբալ խնդիրներին այն չի կանդրադառնա:
ՀՅԴ-ի խմբակցության պատգամավորն ուրախությամբ նշեց, որ ԶԼՄ-ների հանդեպ մեր հասարակության հետաքրքրությունն ավելի է մեծացել: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հաճախ են լինում քննարկումներ, ասուլիսներ, որոնք խոսում են ԶԼՄ-ի դերի մասին:
«Սա նշանակում է, որ արդեն մեր հասարակությունը գիտակցում է այն կարևորությունը, որ ոչ թե հեռուստատեսությունները պիտի պարտադրեն իրենց ճաշակը, ոչ թե լրատվամիջոցներում աշխատող լրագրողները իրենց կարծիքը պիտի բերեն հրապարակ, այլ հանրությունը նույնպես պահանջ ունի, նույնպես ունի տեսակետ»,-ասում է Ռուզան Առաքելյանը: Նա վերջերս է հասկացել, որ լուրջ քննարկաման առիթ է դարձել «հասարակական կարծիք», «հանրություն», «զանգվածային լրատվամիջոցներ» հասկացությունները:
Մինչդեռ Զարուհի Փոստանջյանը արձանագրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր հեռուստաընկերությունները ծառայել են ոչ թե հանրությանը, այլ իշխանությանը: Վկայակոչելով անձնական փորձը «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունում, պատգամավորը նշեց, որ հեռուստաընկերությունները ղեկավարվում են մի վայրից:
«Դրա վառ ապացույցն է նախագահական ընտրությունների ողջ քարոզարշավը և հետընտրական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը: Սա խոսում է այն մասին, որ իրականում հայաստանյան հեռուստաընկերություններն անկախ չեն, ղեկավարվում են Բաղրամյան 26 հասցիեց` նախագահական նստավայրից»-ասաց Զ. Փոստանջյանը:
Անդրադառնալով «Ա1+»-ի հարցին, Զարուհի Փոստանջյանը փաստեց, որ մինչ օրս «Ա1+»-ին հաճախականություն չի տրվել, որը նշանակում է, որ այն փոփոխությունները, որն առաջարկվում են ԱԺ-ում ինչ-որ չափով կբարելավեն ոլորտի վիճակը, բայց չեն շտկելու այս պահին ստեղծված վիճակը. «Ես պետք է նշեմ, որ իշխանությունների կողմից գոյություն չունի քաղաքական կամք, դեռ ավելին` իշխանություններն ամեն կերպ փորձելու են վիժեցնել որևէ բարելավում: Դրա վառ ապացույցը «Ա1+»-ին եթեր չտրամադրելու համար օրենսդրական փոփոխությունները` երկու տարի հաճախականության չտրամադրելը»:
Ռ. Առաքելյանը չհամաձայնեց Զարուհի Փոստանջյանի կարծիքի հետ և նշեց, որ ոչինչ միանշանակ ասել չի կարելի, քանի որ աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանություններն ունեն լրտվամիջոցներ, որոնց վրա ազդում են, որոնց ծառայեցնում են իրենց շահերի, քարոզչության համար:
Զարուհի Փոստանջյանը հակադրվեց, նշելով, որ ինքը չի խոսում հեռուստաընկերությունների բացարձակ անկախության մասին, այլ նկատի ունի դրանց բացարձակ կախվածությունը. «Ինձ մտահոգում է բացարձակ կախվածությունը: Մտահոգիչ է, որ միակենտրոն ղեկավարում է տեղի ունենում լրատվամիջոցների նկատմամբ»:
Անդրադառնալով Քր. Դատ. Օր-ի 225 և 300 հոդվածներին, Զ. Փոստանջյանը նշեց, որ եթե ասում են, որ հոդվածներն անորոշ են, ապա ինչպես գլխավոր դատախազն այդ հոդվածներով մեղադրեց իրենց ընկերներին:
«Այս պահին մեր անմեղ գործընկերները գտնվում են կալանքի տակ, հետևաբար մենք պետք է խոսենք այն մասին, թե այս օրենսդրական բարեփոխումներն անդրադարձ ունենալու են այն մարդկանց վրա, ովքեր շահառուներն են` հեռուստադիտողների կամ կալանավորների վրա: Եթե մենք ընդունում ենք օրենքներ, որոնք որևիցե դրական ազդեցություն չեն թողնելու շահագրգիռ կողմերի վրա, ապա օրենքները բացարձակ մեզ անհրաժեշտ չեն»,-համոզված է «Ժառանգության» պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը նշեց երեք հիմնապատճառ, որոնց համար նախաձեռնվել են օրենսդրական բարեփոխումները, այն է` ԵԽԽՎ մոնիտորինգի պահանջը, ընդդիմության ակտիվությունը և նրանց կատարած աշխատանքներընայդ ուղղությամբ և «Ա1+»-ի նկատմամբ Եվրադատարանի որոշումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել