HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մնացական Մարտիրոսյանը մտավ խորհրդակցական սենյակ

Այսօր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի գործով» դատավարությունը: Մեղադրյալները մտան դատական դահլիճ և դարձյալ չնստեցին: Դատավորին ևս դիմավորեցին կանգնած ու կանգնած էլ մնացին: Այս անգամ դատավոր Մնացական Մարտիրոսյանը սանկցիա չկիրառեց, այլ սկսեց քննարկել փաստաբան Հովիկ Արսենյանի` նախորդ նիստում արված միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին: Մեղադրող Կորյուն Փիլոյանը անհիմն համարեց փաստաբանի միջնորդությունը: Չնայած դրան` դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ 30 րոպե ընդմիջում հայտարարեց` փաստաբան Արսենյանի միջնորդությունը քննարկելու համար եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter