HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգոլ Վաշաձե. «Ջավախքում միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ կան»

vashadze-nalbandyanՎրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվեց «Հայաստանի և Վրաստանի միջև, իհարկե, կան դելիկատ հարցեր, բայց ես համոզված եմ, որ չկա այդպիսի խնդիր հայ և վրացի ժողովուրդների միջև, որ հնարավոր չլինի կարգավորել»,-ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Լրագրղների այն հարցին, թե Ջավախքում ստեղծված իրավիճակը և հայ ակտիվիստների ձերբակալություններն արդյոք չեն ազդում հայ-վրացական հարաբերություններին, Վրաստանի արտգործնախարարը պատասխանեց. «Ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ, ոչ թե այն պատճառով, որ նրանք ապրում են Ջավախքում կամ ոչ թե այն պատճառով, որ նրանք ազգությամբ հայ են, այլ այն պատճառով, որ կա հանցագործության ինչ-որ հիմք»: Նախարարն ասաց, որ նրանց իրավունքները պաշտպանված են, փաստաբանները ներգրավված են պրոցեսի մեջ, և ամեն ինչ կորոշվի ժողովրդավարական երկրին հատուկ ձևով` դատավարությունից հետո: «Եթե նրանց փոխարեն լինեին վրացիներ, նույն ձևով նրանք էլ կձերբակալվեին»,-հավելեց Վրաստանի ԱԳ նախարարը: Էդվարդ Նալբանդյանն էլ ասաց, որ հայկական կողմը հետաքրքրվել է Ախալցխայի երիտասարդների ձերբակալություններով և ստացել համապատասխան բացատրություններ, ոչ միայն այս զրույցի ընթացքում, այլև անցած օրերի ընթացքում: «Հարցը քննության մեջ է գտնվում, համապատասխան քննությունից հետո պատասխաններն ավելի հստակ կլինեն»,-ավելացրեց Է. Նալբանդյանը: Գրիգոլ Վաշաձեի կարծիքով, Ջավախքում խնդիրները այնպիսին են, ինչպես Վրաստանի ողջ տարածքում:  «Գոյություն չունի այսպես կոչված` Ջավախքի խնդիր: Գոյություն ունի Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիր ինչպես և Վրաստանի այլ տարածաշրջաններում: Վրաստանը գտնվում է շատ ծանր իրավիճակում Ռուսաստանի հետ պատերազմից հետ: Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ Քութաիսում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Սամցխե-Ջավախքում, խորապես սխալվում են»,-ասաց նախարարը և հավելեց, որ պատրաստ է որևէ մեկի համար վճարել տոմսի արժեքը, ուղեկցել նրան ու ցույց տալ այդ ամենը, որ Վրաստանի այլ շրջաններում մարդիկ ավելի վատ են ապրում: «Իմ կարծիքով, մեր կառավարությունը  2003թ-ից մեծ աշխատանք է տարել: Խնդիրն այն է, որ Վրաստանի հայ ժողովրդի ինտեգրումը Վրաստանի հասարակական կյանք այնպիսի տեմպով չի ընթանում, ինչպես ցանկանում է Վրաստանում ապրող հայ ժողովուրդը և Վրաստանի կառավարությունը»,-ասաց Գ. Վաշաձեն: Նրա խոսքերով, այժմյան և ապագա Վրաստանի կառավարության նպատակն այն է, որ Վրաստանում ապրող բոլոր ժողովուրդների իրվունքները լինեն պաշտպանված: Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախքի ՀԿ-ների հայտարարություններին և արտահայտած մտահոգություններին, ապա, ըստ Վրաստանի արտգործնախարարի,  այն նշանակում է, որ իրենք արտահայտում են իրենց կարծիքը և դրանով էլ ապացուցում, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է: Անդրադառնալով թուրք-մեսխեթցիների վերաբնակեցմանը Վրաստանում` Գրիգոլ Վաշաձեն փաստեց, որ Վրաստանը որպես ԵԽ անդամ իր վրա է վերցրել այդ պարտավորությունը, բայց վերադառնալ ցանկացողները շատ չեն: «Վիրահայության մտահոգող բոլոր հարցերը միշտ անկեղծ քննարկման առարկա են հայ-վրացական բոլոր հանդիպումներում»,-ասաց Է. Նալբանդյանը և արդեն երրորդ անգամ կրկնեց, որ չկան խնդիրներ, որ հայ-վրացական համագործակցությամբ չլուծվեն: Է. Նալբանդյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը Վրաստանի կայունությամբ և խաղաղությամբ ամենաշահագրգռված պետությունն է, եւ ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի ապրանքաշրջանառության հիմնական մասը տեղի է ունենում Վրաստանի տարածքով, և ոչ միայն այն պատճառով, որ Վրաստանում ապրում է 300 հազարից ավելի հայկական համայնք, այլև պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ժողովուրդները կապված են ընդհանուր պատմությամբ և ավանդական բարեկամությամբ: «Այս իրողությունից ելնելով էլ Հայաստանը առաջնորդվում է Վրաստանի հետ հարաբերություններում»,-նշեց Է. Նալբանդյանը: Մարտ ամսին Գրիգոլ Վաշաձեն կրկին կայցելի Հայաստան` մասնակցելու Հայաստանում «Վրաստանի մշակութային օրեր» հայտարրաված միջոցառումներին: Նախնական պայմանավորվածության համաձայն` ապրիլին էլ Է. Նալբանդյանը կայցելի Վրաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter