Տիգրան Տեր-Եսայան. «Բջնիի» սեփականատերերի պահանջը տեղին է
Ֆորում իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը կարծում է, որ «Բջնիի» սեփականատերերի պահանջը և իրավախախտումների մասին վեջերս տարածած հայտարարությունը տեղին է, քանի որ «Բջնիի» աճուրդը հայտարարելուց առաջ պետք է սպասեին դատարանի որոշմանը: «Եթե դիմում են դատարն, պետք է սպասել: Հիմա որ դատարանը մի արդյունքով որոշում ընդունի, այդ աճուրդն ինչ են անելու, շտապողականության իմաստը չեմ հասկանում, դա ճիշտ չի»,-ասաց Տիգրան Տեր-Եսայանը:
Մասնագետի կարծիքով, անկախ նրանից, կազմակերպությունը պետությանը պարտք է և այլն, ամենավատագույն տարբերակն այն է, որ թեկուզ որևէ կազմակերպություն հարկային պարտավորությունների հետ կապված թույլ է տվել մի խախտում, դրա համար ամբողջ տնտեսությունը քանդել պետք չէ. «Հնարավորություն տուր մարդը վճարի: Եթե մեկը մեկին ինչ-որ բան պարտք է, պետք է վերադարձնի, հոմ չեն առնում տանում ամեն ինչ: Ես չեմ գտնում, որ ճիշտ է կազմակերպությանը այս վիճակի մեջ դնել, առավել ևս, որ հարյուրավոր մարդիկ են այնտեղ աշխատում»,-ամփոփեց Ֆորում իրավունքի կենտրոնի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել