HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

225 և 300-րդ հոդվածների փոփոխությունները էական դեր կունենա՞ն

Ֆորում իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով, Քր. Օրենսգրքի 225 և 300-րդ հոդվածների փոփոխությունները որևէ էական դեր չեն խախա ոչ մարտի մեկի գործով դատվածների, ոչ «Յոթի գործով» մեղադրյալների, և ոչ էլ 1643 բանաձևի վրա: Այսօր այս կարծիքները «Դե Ֆակտո» ակումբում հայտնեց Տիգրան Տեր-Եսայանը: «Մարտի մեկյան դեպքերի հետ կապված ում դատել են` ճիշտ չեն արել»,-ասաց Տիգրան Տեր-Եսայանը: Իրավաբանն ասաց, որ օրենքի հոդվածները էական փոփոխության չեն ենթարկվում, պարզապես կարիք ունեն խմբագրման: Օրինակ` պետք է հանել «պետական իշխանության յուրացում»   կապակցությունից հանել «պետական» բառը, քանի որ «իշխանության յուրացում» ասվածը արդեն իսկ ենթադրում է պետական իշխանությունը: Բանախոսը նաև գտնում է, որ 225 հոդվածում զանգվածային անկարգությունների ժամանակ ներկա գտնվողին պետք է առանձնացնել զանգվածային միջոցառումներ կազմակերպիչից, հրահրողներից կամ անմիջական իրականացնողից և պատժաչափն էլ առանձին սահմանել: «Ով է որոշելու, թե ինչքան է ներկա եղել միջոցառման մասնակիցը, ինչքան է մնացել և ինչի համար գործողություն չի արել»,-հարցնում է մասնագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter