HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մուսինյան. «Յոթի գործ»-ը մնացել է իշխանությունների կոկորդում

musinyan1«Երեկ ընթացած «Յոթի գործ»-ի դատավարությունը վերջնականապես փաստեց մեկ բան, որ իշխանությունները շահագրգռված չեն բաց դատավարության անցկացմամբ և ամեն ինչ անում են` այն հետաձգելու և դատավարությունը ձախողելու»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողներին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Բանախոսի կարծիքով, երբ դատավորը ներս է մտել և տեսել «իրենց ընկերներին» կանգնած, անակնկալի է եկել և փորձել կասեցնել դատավարությունն այլ ճանապարհներով, արհեստական ճանապարհով հեռացրել է մեղադրյալներին և դատական նիստը հետաձգել: «Վերջնկանապես բոլորի մոտ փարատվեց այն կասկածները, թե ովքեր էին շահագրգռված դատի հետաձգմամբ: Այս քրեական գործը մնացել է իշխանությունների կոկորդում»,-ասաց Ա.Մուսինյանը: Վերջինիս կարծիքով, իշխանությունները հասկանում են «Յոթի գործ»-ի շինծու ու անհեռանկար, իրենց համար վտանգավոր լինելը և ամեն ինչ պետք է անեն այս դատավարությունն օրինական ընթացքից շեղելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter